⏳Վերջնաժամկետը - հունվարի 30!!!
📢Բիզնես նախագծերի 🏆մրցույթ - 🇦🇲հայ կին ձեռներեցների համար ( ուսուցողական դասընթացներ, մրցույթ ( երեք հաղթողներին դրամաշնորհ)!!!
📌Թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ն հայտարարում է She's Next, Empowered by Visa երրորդ ալիքի՝ կին ձեռներեցների համար նախատեսված բիզնես նախագծերի մրցույթի մեկնարկի մասին, որն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ եւ 🇦🇲Հայաստանում նախաձեռնության գործառնական գործընկեր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ:
📌She's Next, Empowered by Visa-ն համաշխարհային նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել, ոգեշնչել և օգնել կին ձեռներեցներին իրենց բիզնեսները զարգացնելու եւ երկարաժամկետ հաջողության հասնելու համար։
❗Նախագծի երրորդ ալիքի շրջանակներում ՎԶԵԲ-ն կանցկացնի համապարփակ ուսուցման ծրագիր ընտրված 10 լավագույն մասնակիցների համար՝ օժտելով նրանց փիչինգի, մարքեթինգի և ֆինանսների ոլորտներում կարևոր բիզնես հմտություններով։
🔎Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում գործող բիզնեսի առնվազն 51%-ին տիրապետող և մեկ տարուց ավելի բիզնես վարող կին ձեռներեցները։ Դիմորդն անձամբ պետք է մասնակցի ծրագրի բոլոր փուլերին՝ ներառյալ ուսուցումը և նախագծերի ներկայացման մրցույթը։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment