Թոփ հրապարակումներ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական եվ համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի սոց աշխատողի պաշտոնի համար

⏳Վերջնաժամկետը - հունվարի 22!!! 

📢🇦🇲«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական եվ համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի սոց աշխատողի պաշտոնի համար!!!

👉Վայրը՝ ք. Գյումրի
👉Տևողությունը՝ 3 տարի
👉Զբաղվածությունը՝ Շաբաթական 30 ժամ (75% ներգրավվածություն)
👉Աշխատանքի սկիզբը՝ 15.02.2026

📝Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետները՝ ինքնակենսագրություն և մոտիվացիոն նամակ ուղարկելով՝ hr@caritas.am և s.minasyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2026թ․ հունվարի 22-ը՝ վերնագրում նշելով՝ «Սոց աշխատող»:

❗Պահանջվող որակավորում և հմտություններ👇
🖇️բարձրագույն կրթություն՝ սոցիալական աշխատանքի բակալավրի կամ մագիստրոսի աստիճան,
🖇️առնվազն 4 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ներառական կրթության ոլորտում՝ ՀՀ հանրակրթության և նախադպրոցական կրթության համակարգերում,
ՀՀ կրթական համակարգի, այդ թվում՝ ներառական կրթության կազմակերպման իրավական և քաղաքական շրջանակի խորացված իմացություն՝ համաձայն ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի, նախադպրոցական կրթությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի և ներառական կրթության իրականացման պետական չափորոշիչների ու ուղեցույցների,
🖇️դասընթացներ վարելու և ֆասիլիտացիայի հմտություններ,
աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատանքներ կատարելու կարողություն,
🖇️բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
🖇️անձնական պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն,
🖇️թիմում աշխատելու հմտություններ,
🖇️ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն։
համակարգչից օգտվելու կարողություն / Word, Excel/։ 

❓Հարցեր դեպքում գրել hr@caritas.am և s.minasyan@caritas.am էլ. հասցեներին 

❗Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող և նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:


Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված