Թոփ հրապարակումներ

Ոչ կոմերցիոն/ բարեգործական կազմակերպությունների համար, տարբեր էլեկտրոնային ընկերությունների կողմից անվճար, կամ զեղչային արտոնություններ - վճարովի ծառայություններից օգտվելու համար


📢Ոչ կոմերցիոն/ բարեգործական կազմակերպությունների համար, տարբեր էլեկտրոնային ընկերությունների կողմից անվճար, կամ զեղչային արտոնություններ - վճարովի ծառայություններից օգտվելու համար!!! 

🙌Ողջույն, որոշեցի նյութ պատրաստել էլեկտրոնային ծառայություններ առաջարկող ընկերությունների կողմից ու կոմերցիոն/ բարեգործական կազմակերպությունների համար առաջարկվող արտոնությունների վերաբերյալ։

❗ Հիմնականում այդ արտոնություններին դիմելիս պահանջվում է հայտ լրացնել կազմակերպության ոչ կոմերցիոն լինելու վերաբերյալ ; ինչպես նաեւ ընդհանուր վերիֆիկացիա Goodstack համակարգի միջոցով։ 

👉1) Canva դիզայներական հարթակը ոչ կոմերցիոն կազմակերպություններին առաջարկում է լրիվ անվճար օգտվել իր վճարովի Pro տարբերակից : 



👉2) Google- ն ոչ կոմերցիոն կազմակերպություններին առաջարկում է լրիվ անվճար օգտվել իր վճարովի ծառայություններից ( ինչպիսիք Google Workspace Business Standard, Business Plus, Enterprise editions, YouTube Nonprofit program, Google Maps Platform, ինչպես նաև դիմել մինչև 10 000 ԱՄՆ դոլար գովազդային դրամաշնորհի - Google-ի Գովազդային համակարգում գովազդային արշավներ իրականացնելու համար։



👉3) Տեսազանգերի , վիրտուալ հանդիպումների իրականացում ապահովող Zoom ընկերությունը ոչ կոմերցիոն կազմակերպություններին առաջարկում է 50% զեղչ- վճարովի Pro փաթեթներից օգտվելու համար։



👉4) Adobe ընկերությունը ոչ կոմերցիոն կազմակերպություններին առաջարկում է հատուկ զեղչ - տարեկան 15 ԱՄՆ դոլարով օգտվել ընկերության վճարովի Pro փաթեթից։ 



👉5) OpenAI ընկերությունը ոչ կոմերցիոն կազմակերպություններին առաջարկում է 20% զեղչով օգտվել ChatGPT Business վճարովի փաթեթից։ 



👉6) Microsoft - ոչ կոմերցիոն կազմակերպությունների համար առաջարկում է զեղչեր ( տարբեր ծառայությունների համար առանձին - 15-75%) - տարբեր լուծումների վճարովի Pro փաթեթներից օգտվելու համար։



👉7) Mailchimp ավտոմատացված նամակներ ուղարկելու ընկերությունը ոչ կոմերցիոն կազմակերպությունների համար առաջարկում է 15% զեղչ - վճարովի փաթեթից օգտվելու համար։



👉8) Linktree հղումներ ներկայացնող հարթակն ոչ կոմերցիոն կազմակերպություններին առաջարկում է ամբողջական անվճար օգտվել Linktree Pro վճարովի փաթեթից։



👉9) Շարունակելի ... էլի կթարմացնեմ։ 

🙌 Հարգանքներով ` 

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված