Թոփ հրապարակումներ

18-ից 28 տարեկան 🇦🇲հայ երիտասարդների, երիտասարդական աշխատողների կամ դասավանդողների համար ամբողջական փոխհատուցմամբ անվճար դասընթաց Բակուրիանի քաղաքում

⏳Վերջնաժամկետը - հունվարի 31!!! 

📢Խաղաղաշինությամբ, կամ հակամարտությունների կարգավորմամբ հետաքրքրված, 18-ից 28 տարեկան 🇦🇲հայ երիտասարդների, երիտասարդական աշխատողների կամ դասավանդողների համար ամբողջական փոխհատուցմամբ անվճար դասընթաց Բակուրիանի քաղաքում ( 🇬🇪Վրաստան )- փետրվարի 27- մարտի 7!!! 


📌 «Նորարարական լաբ․ խաղահեն խաղաղաշինություն Z սերնդի համար» ծրագիրը նորարարական նախաձեռնություն է, որը միտված է հեղափոխել խաղաղության ու հակամարտությունների փոխակերպման վերաբերյալ կրթությունը՝ օգտագործելով խաղահեն ուսուցման մեթոդները։ Ծրագրի նպատակն է արձագանքել խաղաղաշինության ոլորտում վերհանված մարտահրավերներին և լրացնել հմտությունների, կարողությունների և մեթոդաբանությունների բացերը՝ ստեղծելով այնպիսի գործիքակազմեր, որոնք համապատասխան են Z սերնդի կրթական պահանջներին։

❗Ծրագրի շրջանակներում փետրվարի 27-ից մինչև մարտի 7-ը տեղի կունենա «Փորձարարական դասընթաց» Վրաստանի Բակուրիանի քաղաքում։ 

🔎Ծրագիրը նախատեսված է 18-ից 28 տարեկան երիտասարդների, երիտասարդական աշխատողների կամ դասավանդողների համար, որոնք հետաքրքրված են խաղաղաշինությամբ և հակամարտությունների կարգավորմամբ։

❗ «Փորձարարական դասընթացի» նպատակն է գնահատել ծրագրի ընթացքում ստեղծված «ապրումակցման քարտերի» և «փախուստի սենյակների» ստեղծման ուղեցույցերի արդյունավետությունը և օգնել բարելավել դրանք։

🗣️ Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն է։  

💰Ճանապարհի և կացության ծախսերը հոգում են ծրագրի կազմակերպիչները։ 

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված