Թոփ հրապարակումներ

Մեկնարկել է Hungaricum 2026-27 կառավարական կրթաթոշակն ` Հունգարիայի Հանրապետության ԲՈՒՀ-երում բակալավրիատի , մագիստրոսական եւ PHD ծրագրերով ուսանելու համար



⏳Վերջնաժամկետը ` հունվարի 15!!!

📢Մեկնարկել է Hungaricum 2026-27 կառավարական կրթաթոշակն ` 🇭🇺Հունգարիայի Հանրապետության ԲՈՒՀ-երում բակալավրիատի , մագիստրոսական եւ PHD ծրագրերով ուսանելու համար!!!

📌🇭🇺Stipendium Hungaricum  կրթաթոշակն Հունգարիայի Հանրապետության Կառավարության կողմից ֆինանսավորվող, Հունգարիայի Առեւտրի ու Արտաքին գործերի նախարարության կողմից ղեկավարվող եւ Tempus Public Foundation հիմնադրամի կողմից համակարգվող կրթաթոշակ է։❗ Այն մեկնարկել է 2013 թ.-ից եւ նպատակաուղղված է Հունգարիայի եւ այլ երկրների միջեւ ուսանողական եւ մշակութային փոխանակման զարգացմանը։
❗2023 թ.-ից կրթաթոշակում ընդգրկվել է նաեւ 🇦🇲Հայաստանը։ 

📌Կրթաթոշակն արտասահմանցի ուսանողներին հնարավորություն է ընձեռում բակալավրիատի, մագիստրոսական, PhD եւ առանց որակավորման ( non-degree) ծրագրերով ուսանել հունգարական ԲՈՒՀ-երում։
🔤Ծրագրերն առաջարկվում են հունգարերեն, կամ անգլերեն լեզուներով, ինչպես նաեւ առկա են հունգարերեն լեզվի կուրսեր։ 

💰Կրթաթոշակն ամբողջությամբ փոխհատուցում է ուսման վճարը, բժշկական ապահովագրությունը,ապահովում կեցությունը , տրամադրում կեցության ծախսերի համար ամսական կրթաթոշակ։ 
❗Տրամադրվող կրթաթոշակի կոնկրետ չափն կախված է ուսումնական ծրագրի աստիճանից։ 
❗Կրթաթոշակն չի փոխհատուցում միջազգային ճանապարհախսը։ 







Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված