⏳Վերջնաժամկետը ` փետրվարի 22!!! 
📢 Տեղացի ( ԱՄՆ-ից) եւ արտասահմանցի ( ցանկացած երկրից) , բնական գիտությունների բնագավառներում սովորող բակալավրիատի ուսանողների համար, ամբողջական փոխհատուցմամբ, անվճար հետազոտական պրակտիկայի ծրագիր Կալիֆորնիայի Տեխնոլոգիական ինստիտուտում (🇺🇸ԱՄՆ) !!! 
📌🇺🇸Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը տեղացի եւ արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է SURF ծրագիրն, որն տասշաբաթյա ամառային ծրագիր է ու տաղանդավոր ուսանողներին հնարավորություն կընձեռի հետազոտական աշխատանքներ իրականացնել ինստիտուտում - մենթորների աջակցությամբ։ 
🔎Կարող են դիմել ԱՄՆ-ի եւ արտասահմանյան երկրների համալսարաններում, գիտական բնագավառներում բակալավրիատի ծրագրերով սովորող, ակադեմիական առաջադիմությամբ եւ հետազոտական հետաքրքրությամբ ուսանողներ։ 
💰Կազմակերպիչները տրամադրում են $8,110 կրթաթոշակ, որն նախատեսված է ավիատոմսերի, կեցության, վիզայի, բժշկական ապահովագրության ծախսերի փոխհատուցման համար։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment