Թոփ հրապարակումներ

18-30 տարեկան երիտասարդների համար, ESC երկարաժամկետ կամավորության հնարավորություն Իտալիայում

⏳Վերջնաժամկետը - հոկտեմբերի 15!!! 

📢🇦🇲18-30 տարեկան երիտասարդների համար, ESC երկարաժամկետ կամավորության հնարավորություն 🇮🇹Իտալիայում!!! 

📌🇦🇲Երիտասարդական ակումբների դաշնությունը,🇮🇹 Studio Progetto-ի հետ համագործակցությամբ, հրավիրում է 18-30 տարեկան երիտասարդներին դիմելու ESC երկարաժամկետ կամավորական ծրագրի։

🔎Փնտրում են կամավորների, ովքեր հետաքրքրված են հետևյալ ոլորտներով և ցանկանում են իրականացնել մինչև 12 ամիս կամավորական ծրագիր Իտալիայի Վալդանյո քաղաքում։ 

🎉Ծրագրի հիմնական ուղղությունները👇
✔️ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ և ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ աշխատանք երիտասարդական կենտրոններում, ԵՄ ծրագրերի, շարժունության հնարավորությունների (mobility) և սեմինարների իրականացում։
✔️ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ (դասերից հետո)՝ աջակցել երեխաներին արվեստի, սպորտի, թիմային աշխատանքի և տնային աշխատանքների հարցում։
✔️ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ (6 ամս.-3 տ.)՝ աջակցել մանկապարտեզների դաստիարակներին երեխաների համար տարաբնույթ խաղեր, ինչպես նաև կրթական այլ միջոցառումներ կազմակերպելու հարցում

💰 ԾՐԱԳԻՐԸ ԱՊԱՀՈՎՈՒՄ է👇
👉Բնակության վայրի տրամադրում 
👉Ծախսերի փոխհատուցում (կազմակերպությունը հոգում է կոմունալ բոլոր ծախսերը (էլեկտրականություն, ջուր, Wi-Fi և այլն)։
👉Սննդի գումար
👉Գրպանի գումար (Pocket Money)
👉Ճամփորդության/Վիզայի աջակցություն (ճանապարհածախսը և վիզայի ծախսերը 100%-ով կփոխհատուցվեն hամապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում։



❓Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք գրել fyca.esc@gmail.com էլեկտրոնային հասցեին։ 

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post