Թոփ հրապարակումներ

DigiTec անվճար ՏՏ միջոցառում Մերիդիան էքսպո կենտրոնում ( Երեւան )



📢🇦🇲DigiTec անվճար ՏՏ միջոցառում Մերիդիան էքսպո կենտրոնում ( Երեւան )- հոկտեմբերի 10-12!!! 

🎉 Այս տարվա Դիջիթեքը հոբելյանական է։ Անցկացվելու է արդեն 20-րդ անգամ և խոստանում է գերազանցել բոլոր նախորդ ռեկորդները։

 ✅ 15,000մ² նորարարություն
 ✅ 300+ մասնակից ընկերություն
 ✅ 100+ խոսնակ՝ հայրենական և միջազգային ՏՏ առաջնորդներ
 ✅ 40 000+ այցելու։

❗Տարվա շեշտադրումները՝ արհեստական բանականություն, ներդրումներ սթարթափներում, վենչուրային կապիտալ (VC), առաջանցիկ աճ (startup growth)։

❗20-րդ հոբելյանը խոստանում է միջոցառումների, իրադարձությունների, համաշխարհային IT առաջնորդների, միջազգային լրատվամիջոցների և հյուրերի աննախադեպ խտություն։

🙌 Դիջիթեքում հետաքրքիր է լինելու բոլորին՝ սկսած առաջին դասարանցիներից վերջացրած VC-ներով, հրեշտակ-ներդրողներով և «Յունիքորնների» հիմնադիրներով։

🚀 Դիջիթեքը ոչ միայն տեխնոլոգիական հայության ամանորն է, ոչ միայն Հայաստանի ամենամարդաշատ միջոցառումը, այլև համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա մեր երկրի տեղն էլ ավելի ընդգծելու ամենագործուն միջոցը։

🆓Մուտքն ազատ է։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված