Թոփ հրապարակումներ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ` նորաստեղծ «Աշտարակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում համակարգողի, երկու երիտասարդական աշխատողի և հոգեբանի թափուր հաստիքների համար

⏳Վերջնաժամկետը - սեպտեմբերի 23!!! 


📣🇦🇲 «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ` նորաստեղծ «Աշտարակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում համակարգողի, երկու երիտասարդական աշխատողի և հոգեբանի թափուր հաստիքների համար:

ℹ️Մանրամասները👇

*Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:
**Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի ս.թ. սեպտեմբերի 26-27-ին:

☎️ Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով մրցույթի պատասխանատու Ջուլիետա Սարգսյանին (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00)։
————

🎯 Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է երիտասարդների կյանքի որակի բարելավմանը, նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացմանն ու համայնքային կյանքին ներգրավվածություն ունենալուն: 

🔸 Կենտրոնը 13-35 տարեկան պատանիների և երիտասարդների համար կրթվելու, նոր հմտություններ զարգացնելու, ինքնաարտահայտվելու, ազատ ժամանակը ճիշտ կազմակերպելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածք է, այն նաև բարենպաստ միջավայր է՝ նրանց սոցիալականացման և համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու համար:

🔸 Տարեկան 400-500 պատանիներ և երիտասարդներ Աշտարակ համայնքից հնարավորություն կստանան օգտվելու կենտրոնի կողմից տրամադրվող երիտասարդական աշխատանքի, կրթական, մշակութային, առողջ ապրելակերպը խթանող, մասնագիտական կողմնորոշման, կազմակերպված և բովանդակալից ժամանցի ծառայություններ։

📌 «Աշտարակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը հիմնադրվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ կողմից Աշտարակի համայնքապետարանի հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված