Թոփ հրապարակումներ

Երեւանում, կամ հարակից մարզերում բնակվող, Արցախից տեղահանված կանանց համար անվճար ծրագիր

⏳Վերջնաժամկետը- օգոստոսի 21!!! 

📢🇦🇲Երեւանում, կամ հարակից մարզերում բնակվող, Արցախից տեղահանված կանանց համար անվճար ծրագիր!!! 

📌 «Սլացք» 4-ի հայտադիմումը բաց է․ նոր փուլ՝ նոր հնարավորություններով
«Սլացք»-ը դինամիկ նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել արցախցի կանանց՝ հզորանալ նոր միջավայրում, ձեռք բերել պահանջված հմտություններ և կայուն աշխատանքային հնարավորություն։ «Սլացք» ծրագրի այս փուլն իրականցվում է ՀԱՀ Շարունակական կրթության հետ համագործակցությամբ՝ Հայ Կանանց Միջազգային Ասոցիացիայի (AIWA) «Հզորացման ուղի» (Empower Path) ծրագրի շրջանակում։

❗«Սլացք»-ի 4-րդ փուլում առաջարկում են եռամսյա առկա վերապատրաստում որպես վիրտուալ օգնականներ, որը նախատեսված է մասնագիտություն կամ աշխատանք փնտրող կանանց համար։

💡 Ի՞նչ եք սովորելու ծրագրի ընթացքում․Ծրագիրը ներառում է՝
 🔹 Մասնագիտական վերապատրաստում 
 🔹 Անգլերենի դասեր
 🔹 Փափուկ հմտությունների ուսուցում
 🔹 Հոգեկան առողջության սեսիաներ
 🔹 Աշխատանք գտնելու աջակցություն
🔎Ծրագիրը նախատեսված է Արցախից բռնի տեղահանված կանանց համար, ովքեր այս պահին բնակվում են Երևանում կամ հարակից մարզերում։ 
❗Ծրագրին դիմելու նախապայման է անգլերենի և համակարգչային հմտությունների բազային մակարդակի իմացություն, քանի որ դասընթացները հիմնված են այդ հմտությունների վրա։

📍 Դասընթացները առկա/օֆլայն են, որոնք տեղի կունենան ք․ Երևանում։
👉Տեղերը սահմանափակ են՝ 25 մասնակից։
🗓 Ծրագրի տևողությունը՝ 01/09/2025 - 30/11/2025



Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post