Թոփ հրապարակումներ

18-27 տարեկան երիտասարդ տղամարդկանց համար գենդերային հավասարության խթանման և բռնության կանխարգելման թեմաներով 🆓դասընթաց Երեւանում

⏳Վերջնաժամկետը ` ապրիլի 13!!! 

📢🇦🇲18-27 տարեկան երիտասարդ տղամարդկանց համար գենդերային հավասարության խթանման և բռնության կանխարգելման թեմաներով 🆓դասընթաց Երեւանում!!! 

📌Եթե ուզում եք ձեր ներդրումն ունենալ Հայաստանում գենդերային հավասարության խթանման և բռնության կանխարգելման հարցերում, ավելի լավ պատկերացում կազմել առնականության սահմանափակող նորմերի, գենդերային դերերի, կարծրատիպերի և պատասխանատու հայրության մասին, ինչպես նաև այս ուղղությամբ մշակել և իրականացնել սեփական նախաձեռնություններ, ապա դիմեք մասնակցելու այս դասընթացին։

🗓️ Դասընթացի օրերը՝ մայիսի 2-4, 2025

💰 Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը՝ այդ թվում տրանսպորտի, կացության և սննդի, հոգում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը։ 

💸 Ծրագրի ավարտից հետո մասնակիցներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն իրենց փոքր և կարճաժամկետ նախաձեռնություններն իրականացնելու համար։

📌Նախաձեռնությունները կարող են ներառել👇
🔹 իրազեկման արշավներ,
🔹 արվեստի կամ մեդիա նախագծեր,
🔹 համայնքային ներգրավման նախաձեռնություններ,
🔹 ուսուցողական ծրագրեր և այլն։


Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված