Թոփ հրապարակումներ

ԵՊՀ ուսանողների եւ երիտասարդ աշխատակիցների համար, «Ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրները եվրոպական արժեքների, ինստիտուտների և գործընթացների համատեքստում» թեմայով անվճար դասընթաց

⏳Վերջնաժամկետը ` մարտի 22!!! 

📢🇦🇲ԵՊՀ ուսանողների եւ երիտասարդ աշխատակիցների համար, «Ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրները եվրոպական արժեքների, ինստիտուտների և գործընթացների համատեքստում» թեմայով 🆓 դասընթաց!!! 

📌 «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Երևանի գրասենյակը և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը համատեղ կազմակերպում են «Ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրները եվրոպական արժեքների, ինստիտուտների և գործընթացների համատեքստում» խորագրով դասընթաց։ 
🟢 Դասընթացի նպատակն է հայ ուսանողներին տրամադրել գիտելիքներ ԵՄ-Հայաստան հարաբերությունների, ԵՄ քաղաքականության, դիվանագիտության, որոշումների կայացման գործընթացի, եվրոպական արժեքների, ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրների, ինստիտուտների և գործընթացների վերաբերյալ։
🗓 Եռափուլ դասընթացն անցկացվելու է ս.թ. ապրիլի 11-13-ը, մայիսի 16-18-ը և հունիսի 27-29-ը՝ արտագնա ձևաչափով (ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին)։ ❗Նշյալ ժամանակահատվածներում անցկացվող դասընթացը ներառելու է դասախոսություններ վերոհիշյալ թեմատիկ ուղղություններով, խմբային աշխատանքներ, մտագրոհներ, սիմուլյացիոն/դերային խաղեր, առաջադրանքներ, քննարկումներ, բանավեճեր և հետազոտական աշխատանքներ։
🔎 Մասնակցության համար դիմելու հնարավորություն ունեն ԵՊՀ բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսերի ուսանողները, ինչպես նաև ԵՊՀ երիտասարդ աշխատակիցները։ ❗Դասընթացը վարելու են ՀՀ և օտարերկրյա ճանաչված ու հեղինակավոր գիտնական-փորձագետներ, պաշտոնատար անձինք։

❗ Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն և կհրավիրվեն հարցազրույցի մարտի 31-ից ապրիլի 4-ը ընկած ժամանակահատվածում։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված