Թոփ հրապարակումներ

Դասընթացի մասնակցության հրավեր 🇦🇲ՀՀ Լոռի, Տավուշ, Շիրակ, Գեղարքունիք, Կոտայք, Արագածոտն, Արարատ, Արմավիր, Վայոց Ձոր մարզերի , 18-35 տարեկան երիտասարդների համար- Ծաղկաձորում

⏳Վերջնաժամկետը ` մարտի 18!!! 


📢🆓Դասընթացի մասնակցության հրավեր 🇦🇲ՀՀ Լոռի, Տավուշ, Շիրակ, Գեղարքունիք, Կոտայք, Արագածոտն, Արարատ, Արմավիր, Վայոց Ձոր մարզերի , 18-35 տարեկան երիտասարդների համար- Ծաղկաձորում- ապրիլի 1-5!!!!

📌Անվանում: Voices of climate actions

📌«Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ն Եվրոպական երիտասարդական հիմնադրամի (European Youth Foundation) ֆինանսավորմամբ իրականացնում է “Voices of climate actions” խորագրով ծրագիրը: Ծրագրի նպատակն է բարձրացնել կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը ՀՀ մարզերի երիտասարդական աշխատողների և ավագանու անդամների շրջանում, ներկայացնել հնարավոր միջոցները կլիմայի փոփոխությանը հարմարվելու, մեղմացնելու և խրախուսելու երիտասարդների ներգրավվածությունը ՀՀ բնապահպանական որոշումների կայացման գործընթացներում: 

🎉Դասընթացի ընթացքում կուսումնասիրվեն հետևյալ թեմաները՝ կլիմայական ճգնաժամ, Եվրոպայի խորհրդի «Երիտասարդների և կլիմայի գործողությունների վերաբերյալ հանձնարարականը (2024)6», տեղական մակարդակում շրջակա միջավայրի պահպանության ուղիները: Դասընթացի արդյունքում մասնակիցները կստեղծեն սեղանի ուսուցողական խաղ և համայնքային ջատագովության գործողութունների պլան:

❗Դասընթացին հաջորդելու են ծրագրի շարունակականությանն ուղղված միջոցառումներ ՀՀ մարզերում։

 🔎Ծրագրին կարող են մասնակցել👇
- ՀՀ Լոռի, Տավուշ, Շիրակ, Գեղարքունիք, Կոտայք, Արագածոտն, Արարատ, Արմավիր, Վայոց Ձոր մարզերից 18-35 տարեկան ակտիվ երիտասարդներ
- ՏԻՄ աշխատակիցներ,ավագանու անդամներ
- Նրանք ովքեր ակտիվ գործունեություն են ծավալում իրենց համայնքներում, անդամակցում են որևէ հասարակական կազմակերպության։

🇦🇲Ծրագրի աշխատանքային լեզուն հայերենն է:

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված