Թոփ հրապարակումներ

Երիտասարդական հեքեթոնում գաղափարների ներկայացման հայտ

⌛️ Վերջնաժամկետ` Նոյեմբեր, 27

📢🇦🇲Երիտասարդական հեքեթոնում գաղափարների ներկայացման հայտ ( միայն 4-6 անդամ ունեցող թիմերով)!!! 

📌🇦🇲Վորլդ Վիժն Հայաստանը՝ «ՄԻՏՔ» Կրթական Երիտասարդական նախաձեռնության ՀԿ-ի հետ համագործակցությամբ, «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում, հայտարարում է «Երիտասարդական հեքեթոն»-ի կազմակերպման և հայտագրման մեկնարկի մասին։
 
🟢Հեքեթոնի հիմնական նպատակն է զորեղացնել երիտասարդներին՝ խթանելով իրենց տեղական համայնքների զարգացումը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) նորարարական և խելացի լուծումների կիրառման միջոցով։ 🏆🏆Հեքեթոնի հաղթող երեք լավագույն թիմերը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կստանան փոքր դրամաշնորհներ․ 1-ին տեղը՝ €6000, 2-րդ տեղը՝ €4000 և 3-րդ տեղը՝ €2000։❗ Հաղթող թիմերը կընտրվեն Ընտրական հանձնաժողովը կողմից և կստանան մենթորական աջակցություն ինչպես ծրագրի վերջնական մշակման, այնպես էլ դրա իրականացման փուլում։

🔎Հեքեթոնին կարող են դիմել ՀՀ բոլոր մարզերի 17-30 տարեկան երիտասարդները, որոնք համապատասխանում են ստորև ներկայացված պահանջներին👇
👉Ունենալ թիմ, կազմը՝ 4-6 անդամ։
👉Ներկայացնել գաղափար, որը նպատակ ունի նպաստել համայնքային զարգացմանը տեղեկատվական տեխնոլոգիաների կամ սմարթ լուծումների միջոցով։



Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված