Թոփ հրապարակումներ

ESC Կամավորություն Էստոնիայում

Վերջնաժամկետը ապրիլի 13📆❗

📢Երկարաժամկետ Կամավորության հնարավորություն Էստոնիայում 

ՎԱՅՐԸ՝ Տալլին և Տամիսպեա, Էստոնիա

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ Մայիս 2024 – մարտ 2025

ՈԻՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ NGO Youth Club Active and NGO Youth Centre Vihasoo

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝ երիտասարդների հետ աշխատելու միջոցով կամավորներին հնարավորություն ընձեռել իրականացնելու իրենց սեփական գաղափարներն ու ցանկությունները:

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-30 տարեկան, նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել անգլերեն լեզվով ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ evs.sending@gmail.com էլ․հասցեին

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095919197 հեռախոսահամարով ժամը 10։00-ից 18։00-ն (բացի շաբաթ և կիրակի օրերից):

 

ՀԻՇԵՑՈՒՄ՝ Կամավորական ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել «Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրի առցանց հարթակում հետևյալ հղմամբ։ 

Բոլոր դիմորդները կծանուցվեն և՛ դրական, և՛ բացասական պատասխանի դեպքում:

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված