Թոփ հրապարակումներ

FAR- Scholarships-2


⏳Հայտերի ընդունման ժամկետը հուլիսի 20- օգոստոսի 5!!!


🔊Հայ օգնության ֆոնդը «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի» կրթավճար ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանի բակալավրիատի առկա բաժնի առաջին կուրսի ուսանողների համար հայտարարում է 💰կրթավճարի մրցույթ

💰Հաղթողների ուսման վարձը կվճարվի ՀՕՖ-ի Ժիրայր Նիշանյան հիմնադրամի հատկացրած միջոցներից։

🟢 Մրցույթին կարող են մասնակցել Գեղարքունիքի մարզի այն ուսանողները, ովքեր՝
ա) ընդունվել են Գավառի պետական համալսարանի բակալավրիատի վճարովի ուսուցման առկա բաժնի առաջին կուրս (բացի իրավագիտության բաժնից),
բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, ավարտական, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով,
գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են
դ) առավելություն կտրվի առնվազն 2 միասնական քննություն հանձնած դիմորդներին։

📝Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ԳՊՀ-ի ուսանողները պետք է 2022թ հուլիսի 20 -ից օգոստոսի 5-ը ժ. 10:00-ից 16:00 ՀՕՖ-ի ներկայացուցչին՝ ԳՊՀ-ի կենտրոնական
մասնաշենք, երրորդ հարկ, Արտաքին կապերի և լրատվության բաժին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
✅ դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի գրասենյակից, ԲՈՒՀ-ի դեկանատներից կամ ընդունող հանձնաժողովից)
✅ անձնագրի պատճեն
✅ միջնակարգ կրթության վկայականի պատճեն,
✅ միասնական և բուհում հանձնած քննությունների գնահատականների մասին տեղեկանք
✅ ընդունելության քննությունների քննաթերթիկի պատճեն
✅ ԲՈՒՀ ընդունվելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԳԹԿ-ի կողմից հաստատված ցուցակի պատճեն կամ ԲՈՒՀ-ի տեղեկանք
✅ ընտանիքի սոցիալական անձնագրի պատճեն (առկայության դեպքում)
✅ տեղեկանք ծնողների աշխատավայրից` նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ կամ բուհ ընդունվելու մասին ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված ցուցակի պատճեն
✅ ինքնակենսագրություն` բացատրելով, թե ինչու եք դիմում տվյալ ծրագրին, նշելով ուսումնական և հետագա գործունեության նպատակները:
🛑Թերի փաթեթները չեն դիտարկվի:
👉Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն:

📈Ընտրության գործընթացը`
1. Փաստաթղթերի հիման վրա կատարած ընտրություն
2. Առաջին փուլն անցած ուսանողների տուն կատարած այցերի ամփոփում
3. Հարցազրույց`անհրաժեշտության դեպքում
📌Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի համակարգող հանձնաժողովը:

☎️ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 060 52-66-60:

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված