Թոփ հրապարակումներ

Կարիերայի ծրագիր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից



⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 17!!!

📢Կարիերայի ծրագիր ` 🇦🇲ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից!!!

📌🇦🇲«ՄՏՍ Հայաստան» ընկերությունը հրավիրում է դիմելու «Viva University» ծրագրի երկրորդ հոսքին։ 

🟢Ծրագիրը բաղկացած է երկու ամիս տևողությամբ դասընթացների և վճարովի պրակտիկայի փուլերից. ըստ ծրագրի՝ ուսանողները նախ կանցնեն ընկերության ֆունկցիոնալ բաժիններում առաջատար մասնագետների կողմից վարվող երկու շաբաթ տևող դասընթաց, իսկ այնուհետև կունենան վեց շաբաթ տևող պրակտիկա, որն անցնելու է Վիվա-ՄՏՍ-ի Երևանի և մարզերի սպասարկման կենտրոններում: 🎓Ծրագրի վերջում ուսանողները կստանան ավարտական փաստաթուղթ:
🎉Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո և համապատասխան թափուր հաստիքների առկայության դեպքում՝ շրջանավարտները նաև կստանան Վիվա-ՄՏՍ-ում աշխատանքի անցնելու հնարավորություն։

🔎Դիմել կարող են բուհերի 4-րդ կուրսի ուսանողները, մագիստրատուրան ավարտող կամ նախորդ մեկ տարում ավարտած անձինք, որոնք պատրաստվում են աշխատել վաճառքի և սպասարկման ոլորտում:
❗Արցախցի երիտասարդները կարող են դիմել անկախ նրանից, թե որ կուրսում են ուսանում:

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված